Բաժիններ՝

Բողոքի ակցիաներ՝ Թրամփի դեմ

Մի քանի հազար ամերիկացիներ են նոյեմբերի 9-ին մասնակցել Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ անցկացված բողոքի ցույցերին: Ինչպես հաղորդել են CNN հեռուստաընկերությունը եւ Reuters գործակալությունը, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, մասնավորապես, Կալիֆոռնիայի, Իլինոյսի, Տեխասի, Վաշինգտոնի, Նյու Յորքի եւ Օրեգոնի նահանգներում:

Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) շուրջ հազար մարդ է հավաքվել Թրամփին պատկանող շենքերի մոտ: Նման ակցիա է անցկացվել Նյու Յորքի Մանհեթենի շրջանում՝ Հինգերորդ ավենյուիի Trump Tower երկնաքերի մոտ, որտեղ գտնվում է ընտրյալ նախագահի գործարար կայսրության կենտրոնակայանը:

Օսթինում (Տեխասի նահանգ) ցույցին մասնակցել է շուրջ 400 մարդ, նրանք փակել են ավտոմոբիլային  խճուղին: Բողոքի նույն ձեւին են դիմել Փորթլենդի (Օրեգոնի նահանգ) շուրջ 300 բնակիչներ, որոնք արգելափակել են ավտոմեքենաների երթեւեկությունը: Նրանք նաեւ այրել են ամերիկյան դրոշներ եւ Թրամփի դիմանկարով պաստառներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930