Բաժիններ՝

Շանհայում յոթաստղանի հյուրանոց է բացվել, որի վրա ծախսվել է կես միլիարդ դոլար

Շանհայում բացվել է առաջին յոթաստղանի հյուրանոցը: Wanda Reign on the Bund-ի շինարարության համար պահանջվել է երեք տարի եւ ծախսվել 515 միլիոն դոլար: Այս մասին գրել է Daily Mail-ը:

Հյուրանոցի համարների ֆոնդն ունի 193 հարկաբաժին, դրանցից ամենամեծի մակերեսը կազմում է 288 քառակուսի մետր: Գները տատանվում են 438 դոլարից մինչեւ 1,4 հազար դոլար մեկ գիշերվա համար:

Հյուրանոցի սպասասրահում վեր են խոյանում մարմարե սյուներ, իսկ հատակը ներդրվագված է նեֆրիտով: Պատերից կախված են չինացի արդի նկարիչների նկարներ: Հանդիսությունների համար Wanda Reign on the Bund շենքն ունի շուրջ 720 քառակուսի մետր մակերեսով եւ ութ մետր բարձրությամբ առաստաղով պարահանդեսային սրահ: Բացի դրանից, կենվորների տրամադրության տակ են կարաոկե-բարը, չորս գիշերային ակումբները՝ պարահրապարակներով եւ սպա-կենտրոնը:

Հյուրանոցը մտնում է Wanda Hotels & Resorts ցանցի մեջ: Այն ավելի քան 100 հյուրանոց ունի ամբողջ աշխարհում, այդ թվում Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Օվկիանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս