
Անհայտ անձինք նռնակ են նետել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան վրա

Անհայտ անձանց կողմից նետված նռնակ է պայթել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան տարածքում, ինչի հետեւանքով թեթեւ վիրավորվել Է դիվանագիտական ներկայացուցուչությունը հսկող մի ոստիկան: Այս մասին հայտնել է Kathimerini թերթը: Նրա տեղեկատվության համաձայն՝ երկու չարագործներ մոտոցիկլետով անցել են դեսպանության շենքի մոտով, նռնակ նետել ու ճողոպրել: Միջադեպի վայր են ժամանել իրավակարգի աշխատակիցներ եւ սակրավորներ, որոնք շրջապատել են թաղամասը: Ֆրասնիայի դեսպանատունը գտնվում է Վասլիսաս Սոֆիասի պողոտայում՝ Աթենքի կենտրոնում: Շրջափակման պատճառով քաղաքի կենտրոնում կանգնեցվել է երթեւեկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: