
ԱՄՆ-ի ընտրությունները ժողովրդականության ցուցանիշով երկրորդն են դարձել 2008 թվականից հետո. Financial Times

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունները ժողովրդականության ցուցանիշով երկրորդն են դարձել 2008 թվականի ընտրություններից հետո, որոնց արդյունքում դեմոկրատ Բարաք Օբաման դարձավ Սպիտակ տան ղեկավար: Այս մասին գրում է Financial Times թերթը:
Շուրջ 71,43 մլն մարդ է հետեւել ԱՄՆ-ի ընտրությունների հեռարձակմանը, ինչի մասին վկայում են Nielsen հետազոտական կենտրոնի տվյալները:
Ըստ այդ տվյալների՝ ընտրությունների օրը առավել մեծ ժողովրդականություն վայելող հեռուստաալիքը դարձել է Fox News-ը, որը դիտել են 12 մլն քաղաքացիներ: Նրան հաջորդում են CNN-ը (11,2 մլն) եւ MSNBC-ն (5,2 մլն մարդ), հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: