ԱՄՆ-ի սակարաններն աճ են արձանագրել՝ ուշքի գալով Թրամփի հաղթանակի ցնցումից

ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսները, որոնք նոյեմբերի 9-ն սկսել էին ցուցանիշների նվազմամբ, օրվա արդյունքներով աճել են 1,1-1,4 տոկոսով. ներդրողներն ուշքի են գալիս նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ցնցումից: Այս մասին վկայում են սակարկությու նների տվյալները:

Dow Jones արդյունաբերական ինդեքսն աճել է 1,4 տոկոսով՝ մինչեւ 18589,69 կետ, NASDAQ բարձրտեխնոլոգիական ընկերությունների ինդեքսը՝ 1,11 տոկոսով՝ մինչեւ 5251,07 կետ, S&P 500 լայն շուկայի ինդեքսը՝ 1,11 տոկոսով՝ մինչեւ 2163,26 կետ:

Նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքերով՝ Դոնալդ Թրամփը հավաքել է քվեատուների ձայների մեծամասնությունը (279՝ 228-ի դիմաց), ինչն, ամերիկյան ընտրական համակարգի համաձայն, նրան հաղթանակ է երաշխավորել (հաղթելու համար նրան անհրաժեշտ էր հավաքել քվեատուների 538 ձայներից 270-ը): Միեւնույն ժամանակ Հիլարի Քլինթոնի օգտին քվեարկել է ընտրողների բացարձակ մեծամասնությունը: Նա ստացել է 59 միլիոն 462 հազար 301 ձայն, իսկ Թրամփը՝ 59 միլիոն 272 հազար 991 ձայն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս