Բեռնի Սանդերսը պատրաստ է համագործակցել Թրամփի հետ

Դեմոկրատների նախընտրական արշավում Հիլարի Քլինթոնի նախկին մրցակից, ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը պատրաստ է համագործակցել հանրապետական Դոնալդ Թրափի հետ, որն ընտրվել Է ԱՄՆ-ի նախագահ: Այս մասին ասված է օրենսդիրի պաշտոնական հայտարարության մեջ, որը նոյեմբերի 9-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:

«Դոնալդ Թրամփն արտահայտեց անհետացող միջին դասի ցասումը, որին սաստիկ զզվեցրել են ընտրախավի տնտեսական համակարգը, քաղաքականությունը եւ զանգվածային լրատվամիջոցները»,- արձանագրել է սենատորը:

«Այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը լրջորեն է տրամադրված այն քաղաքականության իրականացման հարցում, որը նպատակամղված է երկրում աշխատավոր ընտանիքների կյանքի բարելավմանը, ես եւ առաջադիմության մյուս կողմնակիցները պատրաստ ենք աշխատելու նրա հետ»,- նշել է Սանդերսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930