«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն Ձեր ղեկավարությամբ իր ներդրումը կունենա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում». Իլհամ Ալիևը՝ Թրամփին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Նամակում Ալիևը նշել է, որ Թրամփի հաղթանակն ընտրություններում վստահության ու աջակցության ցուցանիշ էր, որը ցուցաբերեց ամերիկացի ժողովուրդը:

«Հուսով եմ՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան: Մեր երկրների կապերը 25-ամյա պատմություն ունեն: Այդ ժամանակահատվածում մեր ընկերային և համագործակցային հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել:

Մենք ակտիվորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ և անվտանգության ոլորտներում, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններում»,- ասված է նամակում:

Ալիևն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Հուսով եմ, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ձեր ղեկավարությամբ ներդրում կունենա այդ հակամարտության արդարացի կարգավորման մեջ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասված է նամակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930