«Համատեղ իրականացվող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պատմական իրադարձություն է». Իլհամ Ալիև
Ադրբեջանա-իրանական կապերի հաջող զարգացումը մեզ շատ ուրախացնում է: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր իրանցի գործընկերոջ՝ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Վերջին տարիներին այդ կապերը բարձր մակարդակի են հասել: Բազմաթիվ կարևոր խնդիրներ գտել են իրենց լուծումը, և այսօր կարելի է պնդել, որ երկկողմ կապերը ընդգրկում են բոլոր ոլորտները:
Մեր կապերը հիմնված են պատմական և մշակութային հարաբերությունների վրա, համատեղ կրոնական համոզմունքների: Մենք կարողացել ենք հիանալի համագործակցություն ծավալել և աջակցում ենք միմյանց միջազգային կազմակերպություններում:
Անցած տարի մեր առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 70 տոկոսով: Բոլոր ստորագրված փաստաթղթերը գտնում են իրենց արտացոլումն ու իրականացվում են:
Միայն անցած տարի երկկողմ այցերի արդյունքում ստորագրվել է 18 փաստաթուղթ: Այսօր մենք ստորագրել ենք ևս 2 փաստաթուղթ: Դա մեր կապերի ամուր բազա է ստեղծում: Իրանական կողմը սկսել է ներդրումներ կատարել ադրբեջանական տնտեսությունում: Մենք շնորհակալ ենք դրա համար:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանն սկսել է «Ռեշտ-Աստարա» երկաթուղային ճանապարհի ֆինանսավորումը: Համատեղ իրականացվող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պատմական իրադարձություն է»,- հայտարարել է Ալիևը: