Թոնի Բլերը Սպիտակ տանը քննարկել է Թրամփի մոտ իր հնարավոր աշխատանքը. ԶԼՄ-ներ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ներկա է եղել Սպիտակ տանը գաղտնի հանդիպմանը, որպեսզի քննարկի իր հնարավոր աշխատանքտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, գրում է Mail on Sunday թերթը:
Ինչպես նշում է թերթը, Բլերը նախօրեին բանակցություններ է անցկացրել Թրամփի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ՝ նպատակ ունենալով դառնալ ԱՄՆ նոր նախագահի վարչակազմում Մերձավոր Արևելքում խաղաղության դեսպանորդ: Բլերն ու Քուշները 2016թ. սեպտեմբերին երեք անգամ գաղտնի հանդիպել են:
Ինչպես նշում է թերթը, Բլերը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է և չի կարող ստանալ թույլտվություն ԱՄՆ կառավարությունում պաշտոնական աշխատանք ստանալու համար, այդուհանդերձ, Թրամփը նրան կարող է առաջարկել խորհրդականի պաշտոն:
Ինչպես նշում է թերթը, վկայակոչելով իր աղբյուրին, Բլերը նաև կարող է զբաղեցնել Քուշների ավագ խորհրդականի պաշտոնը:
«Բլերը շատ ջանք է գործադրել այդ աշխատանքի համար, և Թրամփի մարդիկ նրան շատ լուրջ են ընդունում»,- թերթը մեջբերել է աղբյուրի խոսքերը:
Բլերի ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ մի մեկնաբանություն չի տրամադրի քաղաքական գործչի մասնավոր հանդիպումների մասին: