Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել:
Թուրքիան արդեն կանխավճար է մուծել Ռուսաստանին C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար:
Թուրքիայի 21 նահանգում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ազգային հետախուզական ծառայության 45 նախկին աշխատակցի ձերբակալելու մասին որոշում է ընդունվել:
Գերմանիան զենքի վաճառքի վերաբերյալ Թուրքիայից եկող բոլոր դիմումների զգալի մասը սառեցվել են
Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության համաժողովը, այնքան սաստկանում է Ռուսաստանի «պրեսինգը» մեր երկրի հանդեպ, քանի որ այդ համաժողովում նախատեսված է փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ: Դա շատ ավելի համեստ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրը, բայց ստորագրելու հեռանկարը, միեւնույն է, նյարդայնացնում է Ռուսաստանին:
Նյու Յորքում սեպտեմբերի 12-ին բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը: Առաջին նիստը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) եւ կներառի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի ողջույնի խոսքը, որը մինչ այդ զբաղեցնում էր Սլովակիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից ԱՄՆ-ի տնտեսության ընդհանուր վնասը կարող է հասնել 290 միլիարդ դոլարի:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները Brexit-ի շրջանակներում երկրորդ ընթեցմամբ ընդունել են Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման մասին օրենքը, տեղեկացնում է BBC-ին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայում գերմանացի ևս մեկ զույգ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Հայաստան. հայացք դեպի ապագան» Մոսկվայի հայկական քաղաքագիտական ֆորումը, որը ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեպտեմբերի 7–ին «Պրեզիդենտ-Հոթելում», անդրադարձավ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի առաջիկա 100–ամյա հոբելյանին:
«Ահաբեկչական սպառնալիքը, որը հանգեցրեց 2001 թվականի սեպտեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմի սահմանման, պահպանվում Է,- ընդգծել Է վարչակազմի ղեկավարն ԱՄՆ-ի Կոնգրեսին հղած ծանուցման մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:- Ուստի ես անհրաժեշտ համարեցի, որ արտակարգ դրության գործողությունը շարունակվի նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 14-ից հետո»:
Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ ավելացել է նաև ընդհանուր առմամբ Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը: Այսպես, 2017թ. հուլիսին Թուրքիայից ստացվել է ապաստանի 620 դիմում, հունիսին՝ 433, մայիսին՝ 498: Հուլիսին բավարարվել է այդ դիմումների 22 տոկոսը այն դեպքում, երբ մայիսին դրական պատասխան էր տրվել դիմողների միայն 8.7 տոկոսին:
Լեհաստանը ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Գազանի հետքը» (2017 թ.) ֆիլմը հանրապետությունից «Օսկար» մրցանակի թեկնածու է առաջադրել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ » անվանակարգում:
«Հետապրիլյան շրջանում ռազմատեխնիկական բալանսում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան: Բացի ՌԴ-ի հետ համագործակցությունից՝ հայկական կողմը փորձում է գտնել նոր լծակներ, նոր հնարավորություններ»
Կուբայում տասը մարդ է զոհվել անցած շաբաթվա վերջին երկրում մոլեգնած «Իրմա» փոթորկի հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, սեպտեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը 08:45-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:45-ին) մեկ րոպե լռությամբ հարգել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը:
Շվեյցարիայում երկու գնացքներ են բախվել Ուրի կանտոնի Անդերմատ բնակավայրի շրջանում:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չգիտի` Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակի՞ցն է, թե՞ ոչ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
«Մինսկի խումբը բավարար չափով թափանցիկ չէ և նպաստում է ապատեղեկատվության տարածմանը, և խումբ չէ, որովհետև չեն կիսում ռեսուրսները: Իսկ ԱՄՆ-ի անորոշությունը մտահոգիչ միտում է, դա ազդում է Արցախի հարցի վրա՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում»:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է իր կյանքի ու ազատության համար սպառնալիքի գոյության մասին։
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Եվրամիություն-Հայաստան նոր պայմանագրի ստորագման համար բացարձակ որևէ խոչընդոտ չի տեսնում:
Չինաստանի հարավարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում երկարատեւ տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքով զոհվել է ութ մարդ, յոթ հոգի անհայտ կորել է եւ ավելի քան 6,7 հազարը տարհանվել են անվտանգ վայրեր:
Իսպանացիների ավելի քան 60 տոկոսը հանդես է գալիս Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման դեմ:
Իրաքի կառավարությունը վերադարձրել է երկրի տարածքի 90 տոկոսի վերահսկողությունը, որը գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը խախտում է միջազգային իրավունքը, բայց պետք է օգտվել ահաբեկչության դեմ պայքարի ստեղծված հնարավորությունից:
Հարցին` արդյոք այդ նախաձեռությունը կարո՞ղ է ռուսական կողմին զայրացնել և ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագմանը խոչընդոտել, Ա.Աշոտյանը պատասխանեց, թե դա իրականության հետ կապ չունի և խնդիրները տարբեր հարթության մեջ են:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո այդ երկրի պետական 615 աշխատող ապաստան է խնդրել Գերմանիայից:
Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին իր երկրի շրջափակումը գնահատել է որպես մարդու իրավունքների խախտում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կկատարի Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ դատարանի ցանկացած վճիռ, սակայն վերջինս ավելի քան մեկուկես ամսվա ընթացքում այդպես էլ չի դիմել դատական ատյաններ։