Բաժիններ՝

«Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է». Լավրով

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը խախտում է միջազգային իրավունքը, բայց պետք է օգտվել ահաբեկչության դեմ պայքարի ստեղծված հնարավորությունից: Այդ մասին  հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Հորդանանի իր պաշտոնակից Այման աս Սաֆադիի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք հենց սկզբից հետեւողականորեն հանդես էինք գալիս շատ հասկանալի դիրքերից: Բոլոր նրանք, ովքեր սիրիական հողում կամ Սիրիայի օդային տարածությունում են գտնվում առանց Սիրիայի կառավարության համաձայնության, խախտում են միջազգային իրավունքը,-ընդգծել է նախարարը:-Ռուսաստանն այստեղ աշխատում է Սիրիայի օրինական իշխանությունների ուղղակի հրավերով, ինչպես եւ Իրանի ներկայացուցիչները, այդ թվում՝ «Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչները: Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Փեյսալ Մեքդադը «Ալ Մայադին» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն «անօրինական է ու անընդունելի», քանի որ դրան հավանություն չի տվել արաբական հանրապետության կառավարությունը: Նրա խոսքով՝ «հարկ է, որ ԱՄՆ-ը դուրս բերի իր զինվորականներին, այլապես սիրիական բանակը նրանց կդիտի որպես թշնամական ուժ»:

«ԱՄՆ-ի եւ նրա գլխավորած կոալիցիայի գործողությունները ոչ մի արդարացում չունեն, քանզի նրանք ավերում են Սիրիան՝ ավիահարվածների ընթացքում սպանելով խաղաղ բնակիչների եւ ոչնչացնելով տնտեսական ենթակառուցվածքը,- ընդգծել է դիվանագետը:- Դա համապատասխանում է ահաբեկիչների պլաններին, բայց չի համապատասխանում Սիրիայի ժողովրդի շահերին»:

Մեքդադը նշել է, որ «բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կռվել ահաբեկչական կազմավորումների դեմ, հարկավոր է իրենց գործողությունները համաձայնեցնել Սիրիայի ու նրա դաշնակիցների հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս