Մեքսիկայի ափերի մոտ տեղական ժամանակով լույս սեպտեմբերի 8-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-ի:
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը վարչապետի կնոջը՝ Սառա Նաթանյանուհին, ծանուցել է, որ նրան կարող են մեղադրանքներ առաջադրվել բյուջետային միջոցների անօրինական օգտագործման կապակցությամբ:
Ցանցում հայտնվել են տեսահոլովակներ, որոնցում պատկերված է Մեքսիկայում տեղի ունեցած ութբալանոց երկրաշարժը:
Մեքսիկայի Չյապասի նահանգի իշխանությունները, որի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել 122 մունիցիպալիտետներում, բնակավայրերից մեկում իրականացվում է տարհանում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, ով իր կառավարման ընթացքում առաջին անգամ պետական այցով գտնվում է Հունաստանում, կոչ է անում Եվրոպան դարձնել ավելի ուժեղ և միավորված:
Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Իրմա» փոթորիկը թուլացել է մինչեւ չորրորդ կատեգորիա ըստ Սաֆիր-Սիմփսոնի հնգբալանոց սանդղակի:
Հանդես գալով ԵԱՀԿ հերթական նտաշրջանի ժամանակ՝ Եվրամիության ներկայացուցիչն անդրադարձել է ադրբեջանցի լրագրող, «Թուրան» անկախ լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալության գործին:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել է, որ ուժգին երկրաշարժի հետեւանքով երկրում առանց լույսի է մնացել առնվազն 1,85 մլն սպառող:
Մարկ Վերվիլգենը, ով 7 տարի Բելգիայում եղել է նախարար, ապա զբաղեցրել է «Եվրոպայի ադրբեջանական հասարակություն» կազմակերպության Բենիլյուքսի գրասենյակի տնօրենի պաշտոնը, այլևս հրաժարվում է Ադրբեջանի համար լոբբիստական գործունեություն իրականացնել:
Եվրախորհրդարանը մոտ ապագայում պատրաստելու է «Կոռուպցիան և մարդու իրավունքները երրորդ երկրներում» փաստաթուղթը, որում անդրադարձ է կատարվելու Ադրբեջանի նախագահական ընտանիքի մասնակցությամբ և վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալին:
86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Yves Saint Laurent բրենդի համահիմնադիր եւ մեկենաս Պիեռ Բերժեն:
Դիարբեքիրի՝ վերջին տարիներին վերանորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այդ տարածքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների արդյունքում թալանվել ու վնասվել է:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սեպտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Կորեական թերակղզու իրադրությունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Այհան Բիլգենն ազատ է արձակվել:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջաններում քննարկումներ ու բանավեճեր կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ցուցմունքներ ՝ տվել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ՝ 2005 թվականին խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով, տեղեկացնում է Sputnik-ը:
Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ հարձակում իրականացնելու դեպքի առթիվ ձերբակալված երկու թուրքի գործով Վաշինգտոնում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել առաջին դատական նիստը:
8,1 մագնիտուդով երկրաշարժից առնվազն վեց մարդ է զոհվել Մեքսիկայում եւ Գվատեմալայում:
ՄԱԿ-ը սեպտեմբերի 7-ին յոթ միլիոն դոլար է հատկացրել Մյանմայի Ռաքհայնի նահանգից փախստականներին շտապ օգնություն ցույց տալու համար, որտեղ վերջին շաբաթներին ընդհարումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի եւ ռոհինջա ազգության զինված կազմավորումների միջեւ:
«Իրմա» փոթորկն առնվազն 11 մարդու կյանք է խլել Կարիբյան ծովի կղզիներում եւ կարող է երկու օր անց աղետալի հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավում:
Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած ոււժգին երկրաշարժից հետո ցունամիի ալիքների առավելագույն բարձրությունը հասել է 0,7 մետրի:
Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ:
ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը «հետագա էական միջոցներով» է սպառնում Փենյանին նրա կողմից նոր հրթիռային կամ միջուկային փորձարկումների անցկացման դեպքում:
Ռուսական օդուժը Դեր Զոր քաղաքի մոտ ոչնչացրել է «Իսլամական պետության» հրամանատարական կետ, կապի հանգույց եւ չորս ազդեցիկ դաշտային հրամանատարների, այդ թվում՝ «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին:
Անթալիա հանգստանալու մեկնած Գերմանիայի քաղաքացիներից ևս մեկն ազատ է արձակվել:
Կատարի հետ հարաբերություններում ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Մեքսիկայի կառավարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԿԺԴՀ-ի դեսպանին եւ նրան 72 ժամ է տվել երկիրը լքելու համար:
ԱՄՆ-ի հինգ նախկին նախագահներ միջոցների հանգանակության արշավ են սկսել այն կազմակերպությունների համար, որոնք օգնում են «Հարվի» փոթորկից տուժածներին:
Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք անցումային շրջանի մասին, որն, անկախության կողմնակիցների կարծիքով՝ իրավական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար, տեղեկացնում է BBC-ին: