Թուրքիան Ռուսաստանին կանխավճար է մուծել C-400 զենիթահրթիռային համակարգերի համար
Թուրքիան արդեն կանխավճար է մուծել Ռուսաստանին C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Ղազախստան կատարած այցից հետո:
«Մեր բարակամներն արդեն ստորագրել են C-400-ի վերաբերյալ համաձայնագիրը: Որքան գիտեմ, արդեն նույնիսկ կանխավճար է մուծվել: Այնուհետեւ կլինի Ռուսաստանից մեզ վարկի տրամադրման գործընթացը: Ես եւ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը լի ենք վճռականությամբ այս թեմայի հարցում»,- նշել է նա:
Իր հերթին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ստորագրել են C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը: