Հայ շախմատիստները շարունակում են ելույթները կանանց անհատական ԵԱ-ում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:
Երկու խաղափուլից հետո կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը ունի 2 միավոր: Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 1.5-ական միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը, Կիտի Նադանյանը, Անահիտ Մկրտչյանը և Անի Նահապետյանը ունեն 1-ական միավոր:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հունիսի 6-ին:



