ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Հարվի» փոթորկից տուժած տարածաշրջանների վերականգնմանը 15,3 մլրդ դոլար հատկացնելուն:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետեւանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», – ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշել է Դեյվիդ Վալադաոն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ Կարիբյան ավազանի կղզիների ավելի քան մեկ միլիոն բնակիչ է տուժել «Իրմա» ավերիչ փոթորկից, եւս 26 միլիոնը գտնվում է վտանգի մեջ, տեղեկացնում է BBC-ին:
8,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, իրենց տանն ապաստան են տվել իրաքցի եզդի փախստականի՝ չազդարարելով այդ իրադարձությունը:
Չինաստանի Անհոյի նահանգի Հեֆեյ քաղաքում ուսուցիչը բարձրդասարանցիներին ծեծել է դասական պոեզիան վատ իմանալու համար:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանն իր կայքում կազմակերպել է հարցում «Օրվա մութ ժամերին ո՞ր ազգության ներկայացուցչին հանդիպելուց եք դուք վախենում» վերտառությամբ։
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին խոստովանել է, որ համոզել է կնոջը` Ամալ Քլունիին, չայցելել Ադրբեջան:
«Իհարկե, նախագահ Սերժ Սարգսյանի այցն Արցախ պատահական չէր, ավելին, սպասելի էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Թուրքիան մոտ եւ ոչ հեռու ապագայում մնալու է ավտորիտար երկիր», – Միացյալ Նահանգների Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Սթիվեն Քուքը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ երկրի կառավարությունը խնդրել է սահմանադրական դատարանին կասեցնել Կատալոնիայում անցկացվելիք անկախության հանրաքվեն:
Կարիբյան ավազանի տարածաշրջանում մոլեգնող «Իրմա» փոթորիկը ամենատեւական արեւադարձային ցիկլոնն է ճանաչվել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս. կոռուպցիոն սկանդալի չերևացող կողմերից է «Հարավային գազային միջանցք»-ը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք տուժածները տեղափոխվել են Մցխեթայի բժշկական կենտրոններ:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորն առաջիկա շաբաթներին կարող է իշխանությունը հանձնել իր որդուն՝ Մուհամադ իբն Սալման ալ Սաուդին:
Մյանմայի իշխանությունները թույլ չեն տա երկիր վերադառնալ ռոհինջա փախստականներին, որոնք չեն կարողանա հավաստել իրենց քաղաքացիությունը:
Չինաստանը դիվանագիտական բողոք է հայտնել Հարավային Կորեային՝ երկրում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համալիրների տեղաբաշխման՝ Սեուլի որոշման պատճառով:
Սեպտեմբերի 8-ին Տալլինում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա։
Թբիլիսիում, Ալեքսիձե 1 հասցեում, անհայտ անձինք հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա: Ըստ aliq.ge-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքացի Թամար Դավիթայան: Տեղեկությունը տարածել է Imedi հեռուստաընկերությունը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Դոնբասի ամբողջ տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության լիարժեք ծավալման օգտին՝ առանց դրան Ռուսաստանի մասնակցության եւ առանց Դոնբասի աշխարհազորի հետ այդ նախաձեռնության համաձայնեցման:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հենց որ հնարավոր լինի, կուղեւորվի երկրի անդրծովյան այն տարածքներ, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից:
Կանադայի երեք ավիաընկերություններ՝ Air Transat-ը, WestJet-ը եւ Air Canada-ն, Կարիբյան ավազանի երկրներ են ուղարկել լրացուցիչ ինքնաթիռներ՝ «Իրմա» վերահաս փոթորկի պատճառով զբոսաշրջիկների տարահանման համար:
Լեհաստանի վարչապետ Բեատա Ժիդլոն հայտարարել է, որ չնայած ԵՄ դատարանի կողմից փախստականներին վերաբնակեցնելու մասին վճռի կայացմանը՝ իր երկիրը կշարունակի հրաժարվել փախստականներին ընդունել:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Թբիլիսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնց թվում՝ ազգությամբ հայեր:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը սեպտեմբերի 7-ին Բաքվում առաջին հանդիպումը կանցկացնեն այն ժամանակվանից ի վեր, երբ ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց սառեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, վիրավորվել է ՀՀ 3 քաղաքացի:
Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է երկրի Ֆինանսական հանցագործությունները հետաքննող ծառայությանը՝ պահանջելով ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի լվացման գործով նոր բացահայտումները:
Սեպտեմբերի 6-ին Արեգակի վրա տեղի ունեցած բռնկումը, որն ամենահզորն է վերջին 12 տարվա ընթացքում, վատացրել է կապը Եվրոպայի եւ Ամերիկայի տարածքում:
Սիրիայի բանակի հայազգի զինվոր Դրո Մղամեզն ազատության մեջ է:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը սեպտեմբերի 6-ին լրագրողներին հայտնել է, որ իր մոտ պատրաստ է ԱՄՆ-ի եւ նրանց միջեւ առեւտրի դադարեցման մասին նախագահական հրամանագրի նախագիծը, ովքեր նաեւ ԿԺԴՀ-ի տնտեսական գործընկերներն են։