Բաժիններ՝

Իրաքի իշխանությունները հայտարարել են ԻՊ-ից երկրի տարածքի 90 տոկոսի ազատագրման մասին

Իրաքի կառավարությունը վերադարձրել է երկրի տարածքի 90 տոկոսի վերահսկողությունը, որը գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Սաադ ալ Հադիսին:

«Իրադրությունը փոխվել է արմատապես. Բաղդադի եւ հարավային նահանգների պաշտպանությունից մենք անցել ենք հարձակման եւ սկսել ենք մեկը մյուսի հետեւից քաղաքներ ու շրջաններ ազատագրել սպառազինության առումով սահմանափակ հնարավորություններ ունենալով մինչեւ կառավարության կազմավորումն ընկած ժամանակաշրջանի համեմատությամբ: Ահա նրանք՝ տարբեր կազմավորումների իրաքյան զինվորները. նրանք պատրաստ են մեկընդմիշտ վերջ դնել ահաբեկչությանն այն բանից հետո, երբ հետ են գրավել ահաբեկիչների հսկողության տակ հայտնված տարածքի 90 տոկոսը: Վերջնական հաղթանակը մոտ է»,- ալ Հադիսիի խոսքը մեջբերում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Կառավարության տվյալների համաձայն, արդեն զինյալներից ազատագրված շրջաններ են վերադարձել ավելի քան 2,2 մլն փախստականներ: Իրաքյան բանակը տարեսկզբից ԻՊ-ից ազատագրել է Մոսուլ եւ Թալ-Աֆար քաղաքները: Այժմ բանակը պատրաստվում է գրոհել Էլ Հավիջա քաղաքը, որը գտնվում է երկրի հյուսիսում: Քաղաքում գրեթե երկու հազար ԻՊ-ի ահաբեկիչներ կան, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս