«Այդ նախաձեռնությունը չի համապատասխանում ՀՀ արտաքին քաղաքական և տնտեսական շահերին». Արմեն Աշոտյանը` ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախաձեռնության մասին

«Քաղաքական տեսակետից այդ նախաձեռնությունը չի համապատասխանում ՀՀ արտաքին քաղաքական և տնտեսական շահերին, և մեր արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակներում չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախաձեռնությունը:

Ըստ նրա` այդ հայտարարությունը պետք է քննարկվի խորհրդարանական հանձնաժողովում, հավանաբար` հենց արտաքին հարցերի հանձնաժողովում:

Հարցին` արդյոք այդ նախաձեռությունը կարո՞ղ է ռուսական կողմին զայրացնել և ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագմանը խոչընդոտել, Ա.Աշոտյանը պատասխանեց, թե դա իրականության հետ կապ չունի և խնդիրները տարբեր հարթության մեջ են:

Տեսանյութեր

Լրահոս