Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները դեմ են քվեարկել առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալուն:
Հարցին, թե հարկավոր է դադարեցնել բանակցային գործընթացը և քայլեր չձեռնարկե՞լ կարգավորման ուղղությամբ, նա պատասխանել է. «Դադարեցնել բանակցությունները, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ձգտել կարգավորման նոր ձևաչափի։ Դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո, կամ մեկ այլ ձևաչափ։ Այսինքն՝ երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի»։
Ավստրալիայում դատարանը կարդինալ Ջորջ Փելլին՝ Վատիկանի Տնտեսության քարտուղարության նախկին պրեֆեկտին, վեց տարվա բանտարկության է դատապարտել 1996 թվականին եկեղեցական երգչախմբի երկու 13-ամյա երգիչների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով:
2020 թվականի ընտրություններում նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը պաշտպանում է ամերիկացիների 38 տոկոսը:
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է մարտի 11-ին Քոբուլեթ սեւծովյան առողջավայրում ճառագայթաակտիվ նյութ վաճառելու փորձի համար երկու մարդու ձերբակալման գործի մանրամասները:
Իրանուհի իրավապաշտպան եւ փաստաբան Նասրին Սոթուդեին դատապարտել են 10 տարվա բանտարկության եւ մտրակի 148 հարվածի:
Անդրադառնալով խոսակցություններին, որ ամիսներ առաջ ադրբեջանական զորքը նախիջևանյան ուղղությամբ դիրքերն առաջ է բերել, Վան Համբարձումյանն ընդգծեց, որ ինքը վաղուց է ահազանգել, որ թշնամին առաջ է տալիս իր դիրքերը, նույնիսկ փորձել է իր անհանգստությունները փոխանցել վարչապետին, սակայն իր ասածները լուրջ չեն ընկալվել։
Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանի կառավարությունը և նրա դիվանագետներն արտասահմանում անում են ամեն ինչ՝ աշխարհի հրեաներին, ամերիկյան հրեական կազմակերպություններին ու Իսրայելին իրենց կողմը գրավելու համար։
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) կշարունակի օգտագործել Boeing 737 MAX ինքնաթիռները:
Առնվազն 19 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա է փրկվել Նիգերիայում դպրոցի շենքի փլատակներից:
Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատ Գեւին Նյուսոմին նահանգում մահապատժի իրականացման մորատորիում հայտարարելու որոշման առնչությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունը, որը դեմ է արտահայտվել պետության ղեկավարի իմպիչմենտին այն բանի պատճառով, որ դա կարող է պառակտել երկիրը։
Անցյալ տարի ամերիկյան առնվազն երկու անձնակազմեր Boeing 737 MAX 8 ինքնաթիռի անկանխատեսելի պահվածքի մասին հայտնել են ինքնաղեկասարքի միացումից հետո:
Առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալն աղետալի կլինի, ուստի բրիտանական խորհրդարանը պետք է բացառի նման սցենարի զարգացումը եւ հետաձգի եվրահանրակցությանը երկրի անդամակցությունը դադարեցնելու ամսաթիվը:
Աֆղանցի ուժայինները «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առնվազն 31 զինյալի են ոչնչացրել Ղազնիի նահանգում իրականացված ավիահարվածի ընթացքում:
Առնվազն 66 մարդ է մահացել Մոզամբիկի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում մոլեգնող հեղեղումների հետեւանքով:
Եվրամիությունը կուսումնասիրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետաձգման հիմքերը:
Վրաստանի հետ հարաբերությունը Հայաստանի համար ունի կենսական, ռազմավարական նշանակություն։ Եվ խնդիրը միայն Հայաստանն աշխարհի հետ կապող ցամաքային ճանապարհը չէ, որն անցնում է Վրաստանով։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ռազմավարություն է հրապարակել ի դեպս առանց պայմանավորվածությունների Եվրամիությունից երկրի դուրս գալու՝ այսպես կոչված «կոշտ Brexit»-ի:
«Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն պնդում 1, որ երկրին վիճակված չէ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Իրանը կարող է վերանայել իր պաշտպանական ռազմավարությունը, եթե տարածաշրջանային տերությունները շարունակեն ֆինանսավորել իրենց միջուկային ծրագրերը:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին խոստացել է Իսրայելին կոշտ պատասխան տալ, եթե այդ երկրի ռազմածովային ուժերը փորձեն արգելափակել իրանական նավթի վաճառքը ծովուղիներում:
Եվրամիությունից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարն ավելի ակներեւ է դառնում մարտի 12-ին բրիտանական խորհրդարանում համաձայնագրի նորացված տարբերակի շուրջ քվեարկության ձախողումից հետո:
«Նա շատ ավելի կարևոր ազդակ է տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետի ելույթին Ստեփանակերտում, որտեղ նա խոսել էր Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտության մասին։
ԿԺԴՀ-ի իշխանությունները միջազգային պատժամիջոցները մասնակիորեն հանելու դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժման վերաբերյալ իրենց առաջարկությունն ամենաիրատեսական քայլն են համարում միջուկազերծման գործընթացն սկսելու համար:
«Սլովակիայի կողմից որևէ սխալ չի հայտնաբերվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ անդրադառնալով Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների թեմային, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Սլովակիայի և տարածաշրջանի մամուլում։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը պահանջել է համընդհանուր ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը մերժեց Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագիրը:
«Որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափի հարցում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,- այս մասին այսօր Երևանում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե մտադիր է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն։