Ֆիլիպիններում տարեսկզբից ի վեր առնվազն 286 մարդ է մահացել կարմրուկի համաճարակի հետեւանքով, վարակվածների թիվը գերազանցել է 18,5 հազարը:
Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով օրերս պայմանական ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն:
Առավել արդյունավետ կլինի, որ ՀՀ իշխանության ցավակցական ուղերձներում ոչ միայն՝ Նոր Զելանդիային, այլև՝ մուսուլմանական աշխարհին ուղղված շեշտադրումներ տեղ գտնեն:
Փարիզում ընթացող «դեղին բաճկոնների» ցույցերի շրջանակում քաղաքի իրավապահ մարմինների կողմից ձերբակալած ցուցարարների թիվը հասել է 64-ի:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է Պակիստանի 6 քաղաքացի:
Չինաստանի կենտրոնական շրջաններից մեկում գտնվող Սյանին գավառում սողանքի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս 17-ն անհետ կորած են համարվում:
«Ալիևը վերելակում վարչապետին ասաց՝ արի իրար չկրակենք, հիմնական կրակողը նա էր, նա էլ ասաց, որ չի կրակելու, ինչին համաձայնեց մեր վարչապետը, արդյունքում՝ Ադրբեջանն արձանագրեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ի չիք եղան, միջնորդներն էլ ուրախացան, որ այլևս այդ խնդիրը չկա»։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն այցելել է Քրայսթչերչ քաղաք, որտեղ մարտի 15-ին տեղի էր ունեցել 50 մարդու կյանք խլած ահաբեկչությունը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հայտարարել է, որ՝ «որքան որ ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել»։
Փարիզի իրավապահ մարմինները քաղաքում ընթացող «դեղին բաճկոնների» ցույցերի շրջանակում ձերբակալել են 31 մարդու:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում ահաբեկչություն իրականացրած անձը 2016 թվականին երկու անգամ այցելել է Թուրքիա:
4 տարի դադարից հետո իրականացվել է Թուրքիա-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ ՖԵդերիկա Մոգերինին, ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատում է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ։
Աֆղանստանի մայրաքաղաք Կաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ու զոհերի ընտանիքներին օգնություն տալու նպատակով Givealittle հիմնադրամը հավաքել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլար:
Սլովակիայի 4,45 մլն քաղաքացիներ մարտի 16-ին ընտրում են երկրի նոր նախագահին:
Եմենում խոլերայի դեպքերի բռնկման հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, ավելի քան 4 հազարը վարակված են:
Իրաքի արևելքում գտնվող Էլ-Քութ քաղաքում քլորի արտահոսքի պատճառով տուժել է շուրջ 90 մարդ:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում իրականացված ահաբեկչության հետևանքով 12 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:
Մեզ հասած տեղեկություններով՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Գերմանիայում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկումը և վավերացումը։
Մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետեր:
Բաքվում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունից հետո մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սպասումները, թե ՀՀ իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ նա գոնե կմեղմի իր կոշտ մոտեցումները՝ ապարդյուն էին:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները դատական լսումներ են սկսել իրավապաշտպան տասը կանանց գործով, որոնց 2018 թվականի մայիսին ձերբակալել են հակապետական գործունեության մեղադրանքով:
Երիտասարդը, ով հավանաբար մասնակցություն է ունեցել Բրազիլիայի դպրոցի վրա հարձակման գործում, կանգնել է Սուզանու քաղաքի դատարանի առաջ:
Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 49-ի:
Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունները կշարունակվեն:
Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է առնվազն 43 մարդ: