![](/banners/BeFunky-design.jpg)
Ավստրալիայում կարդինալին 6 տարվա բանտարկության են դատապարտել երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
![](https://168.am/wp-content/uploads/2019/03/967317.jpg)
Ավստրալիայում դատարանը կարդինալ Ջորջ Փելլին՝ Վատիկանի Տնտեսության քարտուղարության նախկին պրեֆեկտին, վեց տարվա բանտարկության է դատապարտել 1996 թվականին եկեղեցական երգչախմբի երկու 13-ամյա երգիչների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով: Այդ մասին հայտնել է SBS հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դատավոր Փիտեր Քիդը դատավճիռը կայացրել է Մելբուռնի օկրուգային դատարանում՝ նկատի առնելով Փելլի տարիքը, որը 77 տարեկան է, հանցագործության ծանրությունը եւ գործի լայն հրապարակայնությունը:
Նա դատապարտվել է վեց տարվա բանտարկության, որից երեք տարին եւ ութ ամիսը կկրի առանց պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքի: Պրելատը հանցագործությունները կատարել 1996 թվականին Մելբուռնի արքեպիսկոպոս եղած ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: