
Թրամփը պետական այցով ժամանեց Մեծ Բրիտանիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանյայի հետ միասին պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա: Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում նախագահական ինքնաթիռի վայր ջքն ուղիղ եթերում ցուցադրել է Sky News հեռուստաալիքը:
Սպիտակ տան ղեկավարը Մեծ Բրիտանիա է այցելում արդեն երկրորդ անգամ, բայց առաջին անգամ՝ պետական այցով Նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերով:
Այցը կտեւի երեք օր, որոնցից առաջինը, ավելի վաղ հրապարակված ծրագրի համաձայն, ենթադրում է հանդիսավոր արարողություն Բուքինգհեմյան պալատում, որտեղ նախագահն ու իր տիկինը կկարողանան հանդիպել բրիտանական միապետի ու թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ:
Հունիսի 3-ին ծրագրված է նաեւ այցելություն Վեսթմինսթերյան աբբայություն, որտեղ Թրամփը ծաղկեպսակ կդնի անհայտ զինվորի շիրիմին: Երեկոյան կկայանա հանիսավոր բանկետ Եղիսաբեթ Երկրորդի եւ Թերեզա Մեյի մասնակցությամբ: