
Հարթումում առնվազն 12 մարդ է զոհվել ընդդիմության ճամբարի վրա բանակի հարձակման հետևանքով. Sky News Arabia

Հարթումում առնվազն 12 մարդ է զոհվել սուդանցի զինվորականների կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Սուդանյան բանակը հունիսի 3-ի վաղ առավոտյան ձեռնամուխ է եղել Հարթումում գլխավոր բանակային հրամսանատարության մոտ վրանային ճամբարի ցրմանը: Հաղորդվել է, որ հրազեն է կիրառվել: «Այս պահի դրությամբ հայտնի է զինվորականների կողմից վրանային ճամբար ցրման հետեւանքով արդեն 12 զոհվածների մասին»,-ասել է հեռուստաալիքի թղթակիցը:
Վրանային ճամբարի ցրումից անմիջապես հետո «Սուդանի արհմիությունների միավորում» առաջատար ընդդիմադիր շարժումը կոչ է արել երկրի բնակիչներին՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել: Սուդանում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել:
Իշխանությունն իր ձեռքն էվերցրել բանակի կողմից ձեւավորված անցումային զինվորական խորհուրդը, որը հայտարարել է երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին: Սակայն ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում: Բողոքավորները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարման մարմին եւ նրան հանձնել իշխանական բոլոր լիազորությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: