Բաժիններ՝

Ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել Կանադայում. CTV

Երեք մարդ է զոհվել Կանադայի Ալբերտայի նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 2-ին՝ Սեդիսին-Հեթ քաղաքի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Օդանավն ուղեւորվում էր Սասկաչեւան հարեւան նահանգ, բայց որոշ ժամանակ անց անհետացել է ռադարներից:
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են մեկնակետից 30 կմ հեռավորության վրա: Ավիաաղետի հետեւանքով զոհվել է երեք մարդ: Նրանց ինքնությունը չի բացահայտվում:

Ինքնաթիռի կործանման փաստով սկսվել է հետաքննություն: Այլ մանրամասներ չեն նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս