Բաժիններ՝

Թրամփն ըմբռնումով է վերաբերվում «դարի գործարքի» շուրջը Փոմպեոյի տարակույսներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ մերձավորարեւելյան «դարի գործարքի» հետ կապված տարակույսները հասկանալի են, բայց նա ինքն իր պլանը հեռանկարային է համարում։

Ավելի վաղ Washington Post-ը գրել է, որ Փոմպեոն կասկածի տակ է առել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան պլանի հեռանկարայնությունը: Ըստ որում նա հույս է հայտնել, որ գործարքը միանգամից չեն մերժի:

«Երբ Մայքն ասում է դա, ես հասկանում եմ… Որովհետեւ մարդկանց մեծ մասը կարծում է, թե դա անհնարին է: Ես կածում եմ, որ դա հնարավոր է»,- լրագրողներին ասել է Թրամփը:

«Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի Մերձավոր Արեւելքին օգնենք մշակելու խաղաղ կարգավորման պլան»,- հայտարարել է նախագահը:

ԱՄՆ-ի ծրագրում է մերձավորարեւելյան կարգավորման պլանը, որը նաեւ հայտնի է որպես «դարի գործարք», ներկայացնել հունիսի 25-ին Բահրեյնում կայանալիք տնտեսական համաժողովում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս