
ԱՄՆ-ը Երուսաղեմի հանդիպմանը մտադիր է Սիրիայի վերաբերյալ գործարք առաջարկել Ռուսաստանին. Asharq Al-Awsat

ԱՄՆ-ը եւ Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպմանը Ռուսաստանին առաջարկել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի օրինականության ճանաչում եւ Սիրիայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում, եթե Մոսկվան համաձայնի զսպել իրանական ազդեցությունն այդ երկրում: Այդ մասին գրել է Asharq Al-Awsat-ը՝ վկայակոչելով արեւմտյան դիվանագիտական աղբյուրներ:
«Կողմերը կքննարկեն ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում ԱՄՆ-ը եւ դաշնակիցները Մոսկվային առաջարկում են խթաններ Սիրիայում, ինչպիսիք են վերականգնումը, (նախագահ Բաշար Ասադի) օրինականությունը եւ պատժամիջոցների վրացումը, Ռուսաստանի կողմից կոնկրետ գործողությունների հանձնառության փոխարեն, որոնք կապված են երկրում Իրանի դերի զսպման հետ»,- մեջբերում է հրատարակությունն իր աղբյուրներին:
Հունիսի վերջին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը եւ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը մտադիր են հավաքվել Երուսաղեմում՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: