
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան քննարկել են ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսումը. Yonhap

ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարները հունիսի 3-ին Սեուլում քննարկել են ԿԺԴՀ-ի միջուկային պրոբլեմատիկան եւ երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ազգային պաշտպանության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ նախարար Չոն Գյոն Դուն եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը վարել են բանակցություններ, որոնց ընթացքում արծարծել են Փհենյանի հետ միջուկազերծման շուրջը երկոսության վերականգնման թեման, երկոսություն, որն ընդհատվել է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ փետրվարին Հանոյում կայացած գագաթնաժողովից հետո:
Բացի այդ, Yonhap-ը նշում է, որ հանդիպման օրակարգ են մտել երկկողմ ռազմական դաշինքի հարցերը: Մասնավորապես, քննարկվել է պատերազմական ժամանակ իր զորքերի նկատմամբ հրամանատարությունը Հրավային Կորեային հանձնելու հնարավորությունը, THAAD հակահրթիռային պաշտպանության համալիրի գործառման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ համատեղ զորավարժությունների ժամանակացույցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: