
Կիմ Չեն Ունը համերգ է գնացել իբր տաժանակրության դատապարտված պաշտոնյայի հետ

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը հրապարակային միջոցառմանը հայտնվել է իր մերձավոր օգնականներից մեկի՝ Կիմ Յոն Չհոլի հետ, որն ըստ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ իբր հարկադիր աշխատանքների եւ գաղափարախոսական վերադաստիարակման է ուղարկվել Չագանդոյի նահանգ՝ ԱՄՆ-ի հետ Հանոյի գագաթնաժողովի ձախողման համար: Հունիսի 3-ին այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ հրապարակմանը կցելով մի քանի լուսանկար։
Նշվում է, որ հունիսի 2-ին ԿԺԴՀ-ի առաջնորդը դիտել է Կորեական ժողովրդական բանակի սպաների կանանց գեղարվեստական ինքնագործունեության խմբակների համերգն իր կնոջ՝ Լի Սոլ Չժուի, Ժողովրդական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, երկրի գրողների եւ ստեղծագործական գործիչների հետ:
Ավելի վաղ The Chosun Ilbo թերթը հայտնել է, որ Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի փոխնախագահ, Միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը, որը գլխավոր պատասխանատուն էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, պաշտոնանկ է արվել եւ տաժանակիր աշխատանքների ուղարկվել երկրի հյուսիսիային նահանգներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: