Ռուսաստանը կզարգացնի փոխգործակցությունն Իրանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, կշարունակի համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թուրքիայի և Պակիստանի հետ համատեղ կործանիչ արտադրելու հնարավորության մասին:
Եվրոպան պետք է մտահոգվի ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցներից իր ընկերությունները պաշտպանելու հարցում և ստեղծի Միացյալ Նահանգներից անկախ վճարային համակարգ ու Եվրոպական արժութային ֆոնդ:
«Բոկո հարամ» արմատական խմբավորման զինյալները շուրջ 40 տուն են հրկիզել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Բոռնոյի նահանգի Մայրարի գյուղի վրա անցած կիրակի օրը ձեռնարկված գրոհի ընթացքում:
Կոսովոյի խնդրի լուծումը հնարավոր չէ գտնել առանց Ռուսաստանի աջակցության:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր պաշտոնական այցը Վրաստան կսկսի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ:
Իսրայելական «Հաարեց» թերթում լույս է տեսել Ալեքսանդր Գրիֆինգի անդրադարձը Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ՆԱՏՕ փոխհարաբերությունների և հնարավոր զարգացումներին:
Ռուսաստանի նկատմամբ բոլոր լրացուցիչ միջոցները պետք է միաձայն ընդունեն Եվրամիության երկրները:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մանկապիղծ հոգեւորականների գործողություններից տուժած մարդկանց հետ հանդիպում կունենա Իռլանդիա կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ նա օգոստոսի 25-ին եւ 26-ին մասնակցելու է Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) անհանգստություն է հայտնում այն առնչությամբ, որ ԿԺԴՀ-ն շարունակում է մշակումները միջուկային ոլորտում՝ չնայած երկրի բարձրագույն ղեկավարության խոստումներին:
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի կենտրոնում հուշաքար է կանգնեցվել ժողովրդական հուշահամալիրի տեղում, որը «Զիմնյայա վիշնյա» առետրաժամանցային կենտրոնի շենքի մոտ հայտվնել էր ողբերգական հրդեհից հետո առաջին օրերին:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ երկրի համար պարտքային ճգնաժամի 8-ամյա ոդիսականն ավարտվել է. Հունաստանը հասել է իր առաջ դրված նպատակներին և հետ չի վերադառնա:
Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն համաձայնություն են ձեռք բերել առնվազն տասը հսկիչ կետեր հանելու շուրջ, որոնք տեղակայված են ապառազմականացված գոտու մերձակայքում:
1 միլիոնից ավելի բնակիչներ են իրենց տները լքել եւ փախստականների ճամբարներում տեղավորվել Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում մոլեգնող տեղատարափների եւ հեղեղումների պատճառով, որոնք արդեն 410 մարդու կյանք են խլել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Reuters» լրատվամիջոցին հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված վիճակի մասին։
Շվեդիայի ռազմաօդային ուժերի Saab JAS 39 Gripen կործանիչը օգոստոսի 21-ին աղետի է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյու կոմունայում թռչնի հետ բախվելուց:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի և դրան կից ռազմական հոսպիտալի բժիշկները մասնակցում են հատուկ տակտիկական ուսումնական վարժանքների՝ մասնագիտական պատրաստականության մակարդակը ստուգելու համար:
Ինը մարդ է զոհվել, եւս չորսը՝ վնասվածքներ ստացել Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքի էլեկտրոնիկայի հավաքման ֆաբրիկայում բռնկած հրդեհի հետեւանքով:
Տիգրան Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս օրերին Հայաստանում իրենց հանգիստն են անցկացնում Բելգիայի թագավորը, թագուհին և նրանց չորս երեխաները:
Ինդոնեզիայի իշխանությունները եւ հումանիտար կազմակերպությունները մոբիլիզացնում են ուժերը Լոմբոկ կղզու շրջանում հերթական երկրաշարժի հետեւանքով տուժածներին օգնություն ցույց տալու համար:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին օգոստոսի 21-ին հայտարարել է պաշտպանական հզոր ներուժ ունենալու անհրաժեշտության մասին՝ խուսափելու համար թշնամական պետությունների կողմից ոչնչացվելուց:
ԱՄՆ-ի Ֆեդերալ մարշալների ծառայությունը 20 հազար դոլար պարգեւ է հայտարարել այն տեղեկատվության համար, որը կնպաստի Մակադու քաղաքից (Փենսիլվանիայի նահանգ) 27-ամյա Շոն Ռիչարդ Քրիստիի ձերբակալմանը, որը Facebook-ում հայտարարել է նախագահ Դունալդ Թրամփին գնդակահարելու մտադրության վերաբերյալ:
Քաբուլը հրթիռակոծման է ենթարկվել Իդ ալ Ադհա իսլամական տոնի առիթով Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ելույթի ժամանակ: Օգոստոսի 21-ին այս մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում պնդել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների անցկացումը: Այդ մասին նա հայտարարել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Իրանի ռազմարդյունաբեական համալիրի ներկայացուցիչները օգոստոսի 21-ին երկրի նախագահ Հասան Ռոուհանիին ցուցադրել են նոր կործանիչ:
Ադրբեջանը Քրիստոնեադեմոկրատական միությունից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում եւ մերժել մուտքի հարցում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
Այս ամռանը շոգի պատճառով ավելի քան 80 հազար մարդ է ուղարկվել հիվանդանոցներ, նաեւ 144 մարդ է մահացել ապրիլի 30-ից հետո ընկած ժամանակահատվածում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կրկին հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ:
Երկու իրանցիներ մեղադրվում են ԱՄՆ-ի տարածքում իրենց երկրի կառավարության օգտին լրտեսության մեջ, նրանց կարող է սպառնալ ընդհանուր առմամբ 35 տարվա բանտարկություն, եթե նրանց մեղքն ապացուցվի բոլոր երեք կետերով