«Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան… դրանք հայտնվել են 2019թ. գարնանից սկսած». ռազմագետ

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան, որոնք կարելի է ընթերցել միայն վերևից դիտարկում կատարելիս…

«Նահատակներն անմահ են», «Ադրբեջանի բանակ», «Անբաժան հայրենիք», «Առաջ հայրենիք» (Ադրբեջանի քարտեզով), «Եթե ունեմ բանակ, ունեմ տուն»…

Այս վերջին՝ «եթե ունեմ բանակ, ունեմ տուն» գրառումը բավականին ուշագրավ է: Այն մի բանաստեղծության վերնագիր է, որտեղ ասվում է, որ՝ «…Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը… Ես պետք է իմ պատմությունը գրեմ արյամբ, ոչ թե գրչով…», և նմանատիպ այլ արյունաբու տենչանքով խոսքեր…

Հատկապես նմանատիպ գրություններ հայտնվել են 2019թ. գարնանից սկսած: Ադրբեջան անունով պետությունը հիմա ձգտում է ոչ թե խաղաղության, այլ բացառապես պատերազմի և նախապատրաստում է իր հասարակությանը հենց պատերազմի…»:

Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան, որոնք կարելի է ընթերցել միայն վերևից դիտարկում…

Gepostet von Կարեն Հովհաննիսյան am Samstag, 9. November 2019

Տեսանյութեր

Լրահոս