«Դա շատ վատ քայլ է». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը շատ վատ քայլ է համարել երկու երկրների միջեւ հարաբերությունների համար: Նոյեմբերի 10-ին այդ մասին նա գրել է Twitter-ում։
«Մեր կարծիքով եւ առկա տեղեկատվության համաձայն՝ Իրանն ուրան է հարստացնում ու հարստացնում: Դա շատ վատ քայլ է»,- հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ Թրամփը նշել է, որ «շատ դրական քայլ» կլիներ «Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ-ի)՝ առեւանգված նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնի վերադարձումը»,- որը 2007 թվականին կորել է Իրանում:
Իրանը նոյեմբերի լույս 7-ի գիշերը վերսկսել է ուրանի հարստացումը Ֆորդո միջուկային օբյեկտում, որը գտնվում է Թերանիրց 180 կիլոմետր դեպի հարավ: 2015 թվականին Իրանն ստորագրել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, որի պայմաններով իրավունք չուներ ուրան հարստացնել մինչեւ 2025 թվականը: Անցյալ տարի ԱՄՆ-ը դուրս եկավ պայմանագրից, ինչը հանգեցրեց սուն գործարքի շուրջը Թեհրանի կողմից իր պարտավորությունների կատարման կրճատման:
ՀԴԲ-ի նախկին գործակալ Լեւինսոնն Իրան կատարած այցի ժամանակ անհետացել է 2007 թվականի մարտին, վերջին անգամ նրան տեսել են Քիշ կղզում: Սկզբնապես Վաշինգտոնը պնդում էր, որ տղամարդը ոչ մի կարգի առանչություն չունի ԱՄՆ-ի իշխանությյնների գործունեության հետ եւ Իրան է ժամանել մասնավոր գործարար ուղեւորությամբ: Սկայն Associated Press լրատվական գործակալությունը 2013 թվականին լրագրողական հետաքննության ընթացքում պարզել է, որ Լեւինսոնն Իրանում է գտնվել ԿՀՎ-ի հանձնարարությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



