Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին չայցելել Իրաք

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ առաջիկա ժամանակներս Իրաք այցելություններից՝ կապված այդ երկրում առկա դրության և ահաբեկչության սպառնալիքի առկայության հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ կապված Իրաքի մի շարք շրջաններում տիրող իրավիճակի և շարունակվող ահաբեկչական գործողությունների հետ՝ դժվարություններ են առաջանում հյուպատոսական ծառայություններ մատուցելու գործում, ուստի խորհուրդ է տրվում Ռուսաստանի քաղաքացիներին չդիմել ռիսկի ու չայցելել Իրաք:

Իրաքում հոկտեմբերից չեն դադարում բողոքի ցույցերը՝ ընդդեմ կոռուպցիայի գործազրկության մակարդակի աճի, հանուն կենսամակարդակի բարձրացման: Բողոքի ցույցերն ուղեկցվում են անկարգություններով: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930