
Ռուսաստանը մնում է վրացական գինու հիմնական ներմուծողը

Վրաստանն ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր Ռուսաստան է արտահանել ավելի քան 47 մլն շիշ գինի, ինչը 11 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին ասված է հանրապետության Գինու ազգային գործակալության հրապարակված նյութերում։
Ռուսաստանը մնում է վրացական գինու հիմնական ներմուծողը: Գործակալության տվյալներով՝ երկրորդ տեղում Ուկրաինան է: Տասն ամսում Վրաստանն այս երկիր է արտահանել ավելի քան 8,3 մլն շիշ գինի, ինչը 0,5 տոկոսով պակաս է, քան անցյալ տարվա հունվար-հոկտեմբերին: Առաջատարների եռյակը եզրափակում է Չինաստանը: Տարեսկզբից Վրաստանն ավելի քան 6 մլն շիշ գինի է արտահանել Ընդերկնյա՝ տարեկան արտահայտությամբ 12 տոկոսով ավելի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: