Թուրքիան 2016թ. հեղաշրջման փորձից ի վեր 1000-ից ավել «կարմիր ծանուցում» է ուղարկել Գերմանիային

Թուրքիան 2016թ. հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր իր կողմից հետախուզվող 1000-ից ավել մարդու վերաբերյալ ծանուցում է ուղարկել Գերմանիայի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Interpol) գրասենյակին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարությունը` պատասխանելով Բունդեսթագի «Ձախ» կուսակցության պատգամավոր Անդրեյ Հուկոյի հարցմանը:

Նշվում է, որ Թուրքիան միջազգային հետախուզության ցուցակում ներառելու պահանջով  1168 «կարմիր» և 84 «կապույտ» ծանուցումներ է ուղարկել Գերմանիայի Ինտերպոլին:

Ըստ այդմ` «կարմիր ծանուցմամբ» պահանջելով Գերմանիայում ապրող այդ անձանց  կալանավորումը և վերադարձը Թուրքիային, իսկ «կապույտ ծանուցմամբ» պահանջելով նրանց բնակության վայրի մասին տեղեկույթյուններ:

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և մամուլի խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն ասել է, որ մինչև օրս Ինտերպոլին ուղարկված դիմումներից 646-ը մերժվել է:

Տեսանյութեր

Լրահոս