Բաժիններ՝

ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի նոր գագաթնաժողով հնարավոր չէ առանց երկու երկրների երկխոսության. Սեուլ

Հյուսիսկորեա-ամերիկյան երրորդ գագաթնաժողովը հնրավոր է սոսկ երկու երկրների միջեւ աշխատանքային մակարդակով երկոսության հաջող զարգացման դեպքում: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության նախագահի խորհրդական Չոն Իյ Յոնը Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմի մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, նոյեմբերի 11-ին հաղորդել է The Chosun Ilbo թերթը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների նոր հանդիպում «կարող է տեղի ունենալ սոսկ աշխատանքային մակարդակում երկխոսության շարունակման դեպքում»: Պաշտոնյան նշել է, որ Սեուլը «սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ՝ ԿԺԴՀ-ի հետ շփումներում շուտափույթ առաջընթացի հասնելու համար»: Սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպել մինչեւ այս տարվա վերջը, բայց ըստ որում նշել է, որ Փհենյանում գագաթնաժողով անցկացնելը վաղաժամ որոշում կլիներ:

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսին Սինգապուրում, 2019 թվականի փետրվարին Հանոյում երկրորդ գագաթնաժողովն ավարտվել է առանց արդյունքի: Թրամփը եւ Կիմ Չեն Ունը նաեւ կարճ հանդիպում են անցկացրել Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի սահմանի Փանմունջոմ կետում 2019 թվականի հունիսի 30-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս