![](/banners/BeFunky-design.jpg)
Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Սիրիայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/994701.jpg)
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի ու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների՝ փակ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե շրջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ կայանալիք այցի մանրամասները, ինչպես նաև Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ Թուրքիայի և ԱՄՆ միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: