![](/banners/BeFunky-design.jpg)
Մայքլ Բլումբերգը գրանցել է թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/ec98b9bb74-20181013usp507.jpg)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրանցվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բլումբերգն Ալաբամա նահանգում մարտի 3-ին կայանալիք փրայմերիզի ժամանակ կմրցի մյուս դեմոկրատ թեկնածուների հետ, որոնց շարքում են նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը և այլոք:
Դեմոկրատների փրայմերիզների հաղթողը հայտնի կլինի 2020 թվականի ամռանը: Հենց նա մարտահրավեր կնետի գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ով մտադիր է վերընտրվել:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: