Բաժիններ՝

Իրանի երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 500 մարդ

Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ-ն` վկայակոչելով բժիշկներին:

Մինչ այդ հայտարարվել էր, որ զոհվել է վեց մարդ, տուժել`  345-ը, իսկ մի շարք բնակավայրերում գրանցվել են ավերածություններ:

5,9 մագնիտուդով երկրաշարժի ցնցումների էպիկենտրոնը Թավրիզից (Արևելյան Ադրբեջանի նահանգ) 156 կիլոմետր դեպի հարավ-արևելք է:  Եվրոպական սեյսմոլոգների տվյալներով` աղբյուրը 62 կիլոմետր խորություն ունի, իսկ իրանական սեյսմոլոգները հայտնել էին ութ կիլոմետրի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930