Բաժիններ՝

ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն դադարեցնի Չինաստանի հետազոտությունները 6G-ի բնագավառում

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հնարավոր սաստկացումը Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ չեն դադարեցնի ՉԺՀ-ի հետազոտությունները կապի վեցերորդ սերնդի՝ 6G-ի բնագավառում: Այդ մասին գրում է Global Times թերթը՝ մեջ բերելով չինացի փորձագետների:

«ԱՄՆ-ն, անտարակույս, զգույշ կլինի 6G-ի ոլորտում չինական հետազոտությունների նկատմամբ: (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմը, հնարավոր է, սահմանի ավելի կոշտ պատժամիջոցներ Չինաստանի ընկերությունների, ներառյալ Huawei-ի եւ ZTE-ի նկատմամբ, ինչպես նաեւ ընդլայնի տեխնլոգիական փոխանակման արգելքը Չինաստանի ընկերությունների հետ՝ փորձելով արգելք ստեղծել ՉԺՀ-ում 6G-ի զարգացման համար»,- ասել է Պեկինում գտնվող Տեղեկատվական սպառման առաջմղման միության գլխավոր տնօրեն Սյան Լիգանը:

«Սակայն ԱՄՆ-ի պատժամիջոցները եւ արգելքները չեն կարող հետ պահել Չինաստանին եւ լոկ վերջինիս տեխնոլոգիական ճյուղին կօգնեն զարգանալու ավելի արագ տեմպերով»,- ընդգծել է նա:

Ինչպես գրում է Global Times-ը, վկայակոչելով ճյուղի ինսայդերների, «Չինաստանում 6G տեխնոլոգիաների զարգացումը թեկուզեւ նպատակամիտված չէ դեպի ԱՄՆ-ը, բայց անխուսափելիորեն նոր առիթ կդառնա Միացյալ Նահանգների անհանգստության համար»: 6G-ի բնագավառում հետազոտությունները վերացնում են միջազգային սահմանները, իսկ այդ պատճառով ԱՄՆ-ի մոտեցումը տեխնոլոգիական որոտի զարգացմանը, որը հայտնվում է մեկուսացման մեջ, շատ շուտով կմնա հեռու պոչում, նշում է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս