Ուհանում 30-ից ավելի ռոբոտներ օգնում են պայքարելու կորոնավիրուսի դեմ
30-ից ավելի շանհայական ռոբոտ-ախտահանիչներ են սկսել աշխատել Չինաստանի Ուհան քաղաքի՝ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնի հիվանդանոցներում: Դրանք, ինչպես հաղորդել է «Սինհուա» գործակալությունը, բժիշկներին օգնում են պայքարելու վարակի դեմ։
Նշվում է, որ ռոբոտները մշակել եւ արտադրել է Շանհայի TMiRob ընկերությունը: Կազմակերպության գլխավոր տնօրենը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է, որ ռոբոտներն սպիտակ գույնի են, դրանց «գլուխները» հանդերձված են ջրածնի պերօքսիդի փոշեցիրով, իսկ «փորի մեջ» ներսարված են ինն ուլտրամանուշակագույն լամպեր: Խելացի ռոբոտները կարող են կատարել տարբեր տեսակի վարակազերծումներ: Դրանք նաեւ հանդերձված են տարածությունում կողմնորոշման հատուկ տեխնոլոգիայով, որը դրանց թույլ է տալիս խուսափել արգելքներին բախվելուց:
Ռոբոտները վարակազերծման առաջադրանքներ են կատարում մեկուսարան-հիվանդասենյակներում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, վիրահատարաններում եւ Ուհան քաղաքի, որտեղ պայքարում են կորոնավիրուսի դեմ, խոշոր հիվանդանոցների ամբուլատոր բաժանմունքներում: Դրանք օգնում են նվազեցնելու հիվանդների խաչաձեւ վարակման ռիսկերը եւ մասնագետների աշխատանքն ավելի արդյունավետ են դարձնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: