
Բժիշկը 10 օր պայքարել է կորոնավիրուսի դեմ և մահացել գերհոգնածությունից

Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունը կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ եւ մահացել գերհոգնածությամբ պայմանավորված սրտի կանգից: Այդ մասին հաղորդել է The Mirror հրատարակությունը:
28-ամյա Սուն Ինցզեն աշխատում էր Հունանի նահանգի կլինիկաներից մեկում, նահանգ, որը սահմանակից է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնի՝ Հուբեյի նահանգի հետ: Ինցզեի խնդիրների մեջ էր մտնում ճանապարհով երթեւեկող մարդկանց ինքնազգացողության ստուգումը: Բժիշկը հունվարի 25-ից գիշեր-ցերեկ զբաղվել է դրանով:
Փետրվարի 3-ի առավոտյան Ինցզեն վերադարձել է հանրակացարան ու մահացել: Նրա 29-ամյա քույրը գտնվում է Ուհանում, որն արդեն երկու շաբաթ է՝ փակ է կարանտինով: Նա իրեն մեղադրում է, որ Ուհանից չի հեռացել քաղաքի փակվելուց առաջ եւ եղբորը չի օգնել դժվար ժամանակ: