![](/banners/BeFunky-design.jpg)
Իսպանիայում ձերբակալել են Մեծ Բրիտանիայի ամենաորոնվող հանցագործներից մեկին
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1030422.jpg)
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել է Միացյալ Թագավորության ամենաորոնվող հանցագործներից մեկին: Այդ մասին ասված է իրավապահ մարմինների՝ հոկտեմբերի 5-ին տարածված մամուլի տեղեկագրում:
Ըստ նրանց տեղեկատվության՝ կասկածյալը ձերբակալվել է Ալիկանտեի նահանգում (Վալենսիայի Ինքնավար Մարզ): Բրիտանիայի իշխանությունները ձերբակալվածին մեղադրում են առեւանգման, շանտաժի, ապօրինի զենք պահելու եւ մամնական վասվածքներ հասցնելու մեջ: Իսպանիայում նա ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության շրջանակում: 36-ամյա բրիտանացին հանցավոր խմբավորման պարագլուխ է: Նա առնչություն ունի Միացյալ Թագավորությունում թմրավաճառի առեւանգման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: