«Իրանը չի սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով, դիմում է նաև այլ քայլերի». Արծրուն Հովհաննիսյան

Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ, այլ մենք տեսնում ենք, որ Իրանը նաև դիմում է այլ քայլերի, և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով:

Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին` ի՞նչ հետևություններ կարելի է անել Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամիի՝ երկու կողմերին ուղղված հայտարարությունից, որ եթե արկերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք, Իրանը պատրաստվում է զգուշացումներից բացի առավել կոշտ քայլերի դիմել:

Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարն ասել էր.

«Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար, և ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների:

Ինչ վերաբերում է առաջնագծում այս պահի իրավիճակին, Արծրուն Հովյաննիսյանը նշեց․

«Մեր զորքերը, ինչպես հաճախ, միայն պաշտպանական մարտեր չեն վարում, հաճախ մենք իրականացնում ենք նաև այլ տիպի զորաշարժեր, որոնց բնույթը և հաջողություններն ու արդյունքները շատ հաճախ այդ պահին չենք արձանագրում, այլ թողնում ենք ավարտից հետո»։

Տեսանյութեր

Լրահոս