«Հակառակորդը լայնածավալ հարձակման փորձեր է կատարել Արաքս գետի երկայնքով. կիրառվել են շարժական խմբեր, գործել են նաև ոչ Ադրբեջանի զինուժի զինծառայողներ». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտը դարձյալ հրթիռակոծվել է` բնակելի թաղամասեր, շինություններ, ենթակառուցվածքներ, կան տուժածներ և վիրավորներ:  Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցերեկվա ժամերին նորից թեժացան մարտերը հատկապես հարավային ուղղությամբ: Հակառակորդը նորից լայնածավալ հարձակման փորձեր կատարեց Արաքս գետի երկայնքով` կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր: Այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի զինված ուժերի ենթակայության տակ գործող զինծառայողներ: Առավոտվա տվյալներով ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ: Այս տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում իրենց կրած կորուստները, որը մենք կներկայացնենք վաղը»,- մանրամասնեց նա:

Տեսանյութեր

Լրահոս