
«Այդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերն ադրբեջանական մի օբյեկտ շարքից չհանեն. միշտ չէ, որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն». Արծրուն Հովհաննիսյան

Այդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերն ադրբեջանական մի օբյեկտ շարքից չհանեն, բայց միշտ չէ, որ այդ օբյեկտները ենթակա են լուսաբանման, կամ այդ օբյեկտները միշտ չէ, որ ռազմավարական նշանակություն ունեն: Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պատերազմը գնում է, այն լայնածավալ է, սաստիկ, պատերազմում լինում են ծանր մարտեր, տարբեր բնույթի խուսավարումներ, հաջողություններ կամ անհաջողություններ` մի տեղում այսպես, մյուս տեղում` այնպես: Եթե մենք նպատակահարմար գտնենք դրանք լուսաբանել, կներկայացնենք, եթե ոչ` վստահենք, հետևենք մեր զինվորականներին, հրամանատարներին, զորքին, որոնք օրուգիշեր հերոսության օրինակներ են ցուցադրում: Մեր զորքերը հաղթելու են, և սա կասկածից վեր է,- նշեց նա` հորդորելով զերծ մնալ ամեն տեսակ ապատեղեկատվությանը հավատալուց, տարածելուց, մեկնաբանելուց: