Փիթեր Գաբրիելը անհրաժեշտ է համարում անել ամեն ինչ ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու համար

Անգլիացի երաժիշտ եւ երգահան Փիթեր Գաբրիելը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու համար: Այս մասին երգիչը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հենց դուդուկի մոգական ուժը, հնարավոր է, ամենահոգեհարազատ գործիքը աշխարհում, ծանոթացրեց ինձ Հայաստանի հետ:

Երբ դուդուկի մաեստրո Ջիվան Գասպարյանը դարձավ 70 տարեկան, իմ ընկեր` հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը հրավիրեց ինձ իր երկիրը տեսնելու և միանալու տոնակատարությանը և ես իսկապես սիրեցի այդ փորձությունը, մարդկանց ջերմությունն ու առատաձեռնությունը, երաժշտությունը եւ մշակույթը, սնունդը եւ ամենուր դրական լիցքերը»,- գրել է Գաբրիելը:

Անգլիացի երգիչը պատմում է, որ այդ ժամանակ իրեն տարել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որը կառուցվել է ի հիշատակ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերի:

Փիթեր Գաբրիելը ԼՂ հակամարտության գոտում ընթացող պատերազմը սարսափելի է համարում:

Երգիչը խնդրում է բոլորին` քաղաքական գործիչներին, Բրյուսելին, ՆԱՏՕ-ին եւ ՄԱԿ-ին միանալ իր կոչին, քանի դեռ ավելի շատ մահեր չեն եղել:

Տեսանյութեր

Լրահոս