«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանն այդ երկրի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի». Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հարցի վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանն այդ երկրի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի: «Ինչպես դուք գիտեք, ես մշտապես աշխատանքային կենդանի շփման մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ: Եվ Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտականությունները կատարելու որակի վերաբերյալ ոչ մի հարց չի առաջանում»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ որևէ հարց չունի իր դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ։