Թրամփը հայտարարել է, որ նոր զենքի ստեղծումից հետո ԱՄՆ-ն աշխարհը կկառուցի ուժի դիրեքերից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոր սպառազինություններ ստեղծելուց հետո դարձել է ռազմական տեսակետից ամենահզոր երկիրն աշխարհում եւ աշխարհը կկառուցի ուժի դիրքերից: «Այժմ մենք ունենք ամենահզոր (զինված ուժերը): Մեզ նախանձում են թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանը, թե՛ Հյուսիսային Կորեան եւ թե՛ աշխարհի մյուս բոլոր երկրները: Չկա ոչ մեկը, ում մոտ ինչ-որ մոտ բան լինի այն զենքին, որն ունենք մենք: Եվ մենք հուսով ենք, որ երբեք, երբեք, աստված չանի, հարկադրված չենք լինի այն գործադրել: Բայց մենք աշխարհը կհաստատենք ուժի դիրքերից: Ահա թե հանուն ինչի է այս ամենը»,- ասել է նա՝ հոկտեմբերի 17-ին ելույթ ունենալով Վիսկոնսինի նահանգում կայացած հանրահավաքում:
Մայիսի կեսերին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մշակում է «գեր-գեր-հրթիռ»: Նրա պնդմամբ ԱՄՆ-ի կողմից ստեղծվող հրթիռը կլինի «ամենաարագն աշխարհում»: Թրամփն այն ժամանակ մանրամասնություններ չէր հայտնել: Ամերիկյան ժուռնալիստիկայի վետերան, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդվորդի՝ վերջերս լույս տեսած գրքում պնդվում Է, թե Միացյալ Նահանգները մշակել է նոր միջուկային զինական համակարգ, որի համանմանը չունեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում բազմիցս խոստովանել են, որ երկրը հետ է մնացել Ռուսաստանից եւ Չնաստանից հիպերձայնային զենքի արտադրության բնագավառում:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը 2019 թվականի դեկտեմբերի 7-ին նշել է, որ ԱՄՆ-ն այդ ոլորտում մնացել է ՝«հասնողի դերոում»: Նա հայտարարել է 2020 ֆինանսական տարում ցամաքայնին, օդային եւ ծովային բազավորման հիպերձայնային ռազմամթրեքի մշակման ֆինանսավումը կրկնապատկելու մասին: Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ այժմ զինվորականների համար իրականացվում են ինը նախագծեր: 2020 թվականի համար նշանակված են մի քանի նախատիպերի թռիչքային փորձարկումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: