Բաժիններ՝

Ֆրանսիայի ոստիկանությունը ևս մեկ մարդու է ձերբակալել Իլ դը Ֆրանսում ուսուցչի սպանության գործով

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է ևս մեկ մարդու մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանում ուսուցչի սպանության գործով: Հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել է դատական մարմինների մի աղբյուր: Նրա տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում է մի կինոջ, որն Իվելինի դեպարտամենտում հարձակում կատարողի շրջապատից է: Նա կալանավորված է: Ձերբակալված կինը դարձել է հոկտեմբերի 16-ին կատարված ահաբեկչական գործողության հանգամանքների հետաքննության տասնմեկեորդ ֆիգուրանտը:

Հոկտեմբերի 17-ի երեկոյան ոստիկանները ձերբակալել են Պանտեն քաղաքի (Փարիզի արվարձան) իսլամական քարոզիչին: Տեղեկատվություն այն մասին, թե հատկապես ինչ կապեր է նա ունեցել մարդասպանի հետ, չեն հայտնում: Մինչ այդ երկրի հակաահաբեկչական դատախազության ղեկավար ժան Ֆրանսուա Ռիկարը հայտնել է, որ կալանքի տակ է գտնվում ինը մարդ: Նրա խոսքով ձերբակալվածներից մեկի խորթ քույրը, որին ներկայումս դատարանը որոնում է ահաբեկչական հանցագործությունների համար, 2014 թվականին հարել է «Իսլամական պետություն» ահաբեչական խմբավորմանը:

Երու հոգի իրենք են դիմել կոմիսարիատ, որպեսզի հայտնեն, որ վերջերս շփումներ են ունեցել կասկածյալի հետ, հավելել է դատախազը: Հոկտեմբերի 16-ի երեկոյան Կոնֆլան Սենտ Օնորին քաղաքում (Իլ դը Ֆրանսի տարածաշրջան) դպրոցի մոտ հարձակում է կատարվել ուսուցչի վրա, որտեղ նա պատմություն էր դասավանդում: Հարձակվողը կտրել է նրա կոկորդը: Չարգործը փորձել է սպառնալ պատահարի վայր ժամանած ոստիկաններին, բայց գնդակահարվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս