Բաժիններ՝

Անհրաժեշտ է ուժեղացնել իսլամիստական ասոցիացիաների վերահսկողությունը. Ֆրանսիայի ֆիննախի ղեկավար

Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը կարծում է, որ պետք է ուժեղացվի մի շարք իսլամիստական ասոցիացիաների ֆինանսական հոսքերի վերահսկողությունը: Հոկտեմբերի 18-ին ադ մասին նա հայտարարել է France 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Գյություն ունի մի շարք իսլամիստական ասոցիացիաների ֆինանսավորման (վերահսկողության) խնդիր: Այդ հարցում, ես կարծում եմ, մենք կարող ենք եւ պետք է հասնենք ավելի շատ բանի»,- հայտարարել է նա:

«Ես կանեմ դրանց ֆինանսական հոսքերի վերահսկողության ուժեղացման առաջարկություն»,- ճշտել է Լը Մերը: Իր հայտարարությունը ֆիննախի ղեկավարն արել է այն ահաբեկչական գործողությունից մի քանի օր անց, որը կատարվեց մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանում:

«Այդ հանցագործությունը կդառնա լուրջ ցնցում՝ հասցված մեր ազգին եւ ուսուցիչներին,- ասել է նախարարը:- Մենք պետք է միավորվենք նրանց դեմ, ովքեր ցանկանում են ոչնչացնել մեր արժեքները»: Հոկտեմբերի 16-ի երեկոյան Կոնֆլան Սենտ Օնորին քաղաքում կատարվել է ուսուցչի վրա հարձակում դպրոցի մոտ, որտեղ նա պատմություն էր դասավանդում:

Հարձակվողը կտրել է նրա կոկորդը: Չարավործը փորձել է սպառնալ պատահարի վայր ժամանած ոստիկաններին, բայց գնդակահարվել է:

Հանցագործության հետաքննությունը հանձնարարվել է Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատարվածը որակել է ահաբեկչական ակտ: Ոստիկանության վերջին տվյալներով՝ այդ հարձակման հետաքննության ընթացքում ձերբակալվել է 11 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս