Բաժիններ՝

Տասը մարդ է զոհվել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Տասը մարդ զոհվել, 20-ը՝ վերքեր են ստացել հոկտեմբերի 18-ին Աֆղանստանի արևմտյան Գոռ նահանգի ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հաղորդել է տեղական 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրի:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, նահանգի նահանգապետ Հաբիբուլլա Ռադմանիշը հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ֆիրոզկոխ քաղաքում՝ նահանգի մայրաքաղաքում: Միևնույն ժամանակ տեղի ոստիկանության ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք հոգի: Նրա խոսքով՝ պայթյունի պատճառը դարձել է ականապատված ավտոմեքենան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս